Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել միասնական եվրոպական ռազմավարություն իրականացնել Չինաստանի նկատմամբ

16:09 • 07.06.20

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մասսը bild.de կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը ապագա  գերտերություն է և որ Պեկինի նկատմամբ միասնական եվրոպական ռազմավարություն է պետք կիրառել:

«Չինաստանը ապագա գերտերություն է: Չինաստանը Գերմանիայի խոշորագույն առևտրային գործնկերն է: Այնուամենայնիվ Պեկինի հետ երկխոսությունը մենք չպիտի դիտարկենք միայն տնտեսական և առևտրային համատեքստում: Մեզ Չինաստանի նկատմամբ միասնական եվրոպական ռազմավարություն է պետք մեր արժեքների ներկայացման համար»,-ասել է նախարարը:

Մաասը հույս է հայտնել, որ սեպտեմբերին ծրագրված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը տեղի կունենա մինչև տարեվերջ: