Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել

23:16 • 07.06.20

Սիրիայի Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է գոտում ամրացված ռումբը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական հեռուստառադիոհեռարձակող պետական գործակալությանը:

«Մահապարտը պայթեցրել է իրեն Ղամիշլի քաղաքի թաղամասերից մեկում: Տուժածներ չկան»,- գրում է գործակալությունը:

Սիրիական «Շամ ՖՄ» ռադիոկայանն, իր հերթին, հղում անելով տեղեկացնում է, որ ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է մահացել, վիրավորներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում: