Վրաստանում այս տարի ամառային մանկապարտեզները չեն բացվի
Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման վարչության պետ Բեկա Փերաձեն հայտարարել է, որ այս տարի երկրում ամառային մանկապարտեզները չեն բացվի: Այս մասին տեղեկացնում է apsny.ge պորտալը:
Փերաձեի խոսքով՝ մեկ տարածության մեջ երեխաների կենտրոնացումը կարող է բերել նրան, որ երեխաները կորոնավիրուս փոխանցեն տարբեր ընտանիքների:
«Մինչև սեպտեմբեր նմանատիպ կառույցների բացման մասին խոսելն ավելորդ է: Մենք պետք է հետևենք համաճարակային իրավիճակին և միայն դրանից հետո որոշում ընդունենք»,-հայտարարել է Փերաձեն:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 810 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 մարդ:










