Վրաստանում հունիսի 8-ից կսկսեն գործել ռեստորաններն ու հյուրանոցները
Վրաստանում հունիսի 8-ից կորոնավիրուսի պատճառով սահմանված մի շարք սահմանափակումներ կչեղարկվեն: Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը:
Այսպիսով՝ այսօրվանից Վրաստանում վերսկսում են աշխատանքն արժույթի փոխանակման կետերը, այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք գործում են փակ տարածքում, կվերականգնվի նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը:
Հունիսի 8-ից կթույլատրվի նաև այն հյուրանոցների վերաբացումը, որոնք համապատասխանում են երկրի առողջապահության նախարարության ներկայացրած նորմերին:
Ուժի մեջ կմնա 10 հոգուց ավելի մարդկանց հավաքների արգելքը: Հասարակական տրանսպորտով երթևեկելիս դիմակների կրումը պարտադիր կլինի: Տաքսիները իրավունք չեն ունենա միաժամանակ երկու մարդուց ավելի տեղափոխել: Արգելված է նաև մարզամշակութային իրադարձությունների անցկացումը:
Նշվում է, որ շուտով կվերսկսվի նաև երկաթուղու աշխատանքը, բայց հստակ ժամկետ դեռ չի նշվում:










