Աշտարակի կամրջից հավանաբար ցած նետված քաղաքացին ստացել է բազմաթիվ կոտրվածքներ. փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ կա քաղաքացի, որը հավանաբար ցած է նետվել կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։










