ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Նորք» ինֆկցիոն կլինիկական հիվանդանոցում (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի հետ շրջայց կատարեց «Նորք» ինֆկցիոն կլինիկական հիվանդանոցում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին:
Վարչապետին ներկայացրին նաև մոդուլային հիվանդասենյակները՝ նշելով, թե այնտեղ գտնվում են ոչ թե վարակակիրները, այլ նրանք, ովքեր կորոնավիրուսի թեստ են հանձնել և սպասում են դրա պատասխանին:
Փաշինյանը զրուցեց նաև հիվանդանոցում բուժում ստացող մի քանի վարակակիրների հետ՝ հետաքրքրվելով նրանց առողջական վիճակով:
Նա շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ հույս հայտնելով, թե դիմանում են:
Մանրամասները՝ տեսանյութում:










