Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները, բոլորիս պատասխանները բացասական են․ Նիկոլ Փաշինյան
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ.
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,-գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հունիսի մեկին հայտնել էր, որ ինքը և իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նա տեղեկացրել էր, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից, ունի բոլոր պայմանները աշխատանքն ապահովելու համար:










