Առանց համապատասխան թույլտվության ձկնաբուծությամբ զբաղվելու համար Մասիս քաղաքի բնակչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

09:34 • 08.06.20

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Թադևոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները:

Հարուցվել է վարչական վարույթ: