Ֆրանսիայում սեպտեմբերին նոր հայկական ամենօրյա դպրոց կբացվի

19:40 • 08.06.20

Ֆրանսիայի Վալենս քաղաքում սեպտեմբերին պաշտոնապես կբացվի հայ-ֆրանսիական «Գևորգ Արաբյան» դպրոցը:

Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ նշելով, որ դա առաջին ամենօրյա հայկական դպրոցն է, որը վերջին տարիներին բացվում է Սփյուռքում:

Նախագիծն իրականացվել է Վալենսի հայ-ֆրանսիական մշակութային կենտրոնի ջանքերով: Նախագիծը համանախագահներն են Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Անդրե Հասբանյանը: Դպրոցը կանվանակոչվի հիմնական բարերար Գևորգ Արաբյանի պատվին:

Կրթական հաստատության տարածքը բաղկացած կլինի մանկապարտեզից, տարրական դպրոցից և մշակութային կենտրոնից:

Կրթական հաստատության առանցքային սկզբունքներն են լինելու հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսուցումը, աշակերտներին անգլերենի ուսուցմանը նախապատրաստելը, անհատական զարգացման համար անհրաժեշտ առարկաների (շախմատ, համակարգիչ, թատրոն) ուսուցումը և սոցիալական հարցերի ու շրջակա միջավայրի խնդիրների իրազեկումը:

Ֆրանսիայում սեպտեմբերին նոր հայկական ամենօրյա դպրոց կբացվի