Վրաստանի զբոսաշրջության վարչությունը պարզաբանել է զբոսաշրջիկների համար սահմանված կանոնները
Վրաստանում գտնվող բոլոր զբոսաշրջիկները՝ թե ներքին, թե միջազգային, ստիպված կլինեն դիմակ կրել հյուրանոցների ընդհանուր փակ տարածքներում, ինչպես նար պահպանել սոցիալական հեռավորությունը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, համաճարակաբանները նման հրահանգներ են տվել հյուրանոցներին, որոնց վաղվանից թույլատրվելու է վերսկսել գործունեությունը:
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի շնորհիվ Վրաստանի կառավարությունը հունիսի 15-ից թույլատրել է բացել ներքին զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից՝ միջազգային:
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվիրիվիշվիլին լրագրողներին հայտնել է, որ հյուրանոցների կողմից մասնագետների խորհուրդներին հետևելը կարևոր չափանիշ է զբոսաշրջության ոլորտը Վրաստան վերադարձնելու համար:
«Զբոսաշրջությունը վերադարձնել պետք է շատ զգուշորեն և անվտանգ կերպով, քանի որ քաղաքացիների առողջությունը և վիրուսի կանխումը առաջնային առաքելություն են»,- ասել է վերջինս:
Վրաստանի առողջապահության նախարարության որոշմամբ՝ առաջին փուլում բոլոր հյուրանոցները պետք է հրանցվել գերատեսչության կայքում, որպեսզի նախնական ստուգում անցնեն և հյուրեր ընդունելու թույլտվություն ստանան:
Հատուկ ուշադրություն է դաձվելու սննդի վայրերին, սենյակների և լողավազանի մաքրման աշխատանքների բնույթին:










