Երևանի Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

09:23 • 08.06.20

Հունիսի 7-ին, ժամը 21:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 25/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. լոգասենյակի հատակին հայտնաբերվել է Անժելա Մ․-ի (ծնված 1934 թ.) դին: