Մեքսիկայում անհայտ անձինք թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնում կրակ են բացել, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել
Մեքսիկայում անհայտ անձինք թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնում կրակ են բացել, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Հայտնի է, որ զինված հարձակումը տեղի է ունեցել Գուանախուատո նահանգի Իրապուատո քաղաքում։
Նշվում է, որ զինված խումբը քաղաքային նարկոդիսպանսեր է ներխուժել, այնուհետև կրակ բացել ներկաների վրա․ այս գործողություններից հետո հարձակվողները փախուստի են դիմել ավտոմեքենայով։
Դեպքի վայրում սպանվել է 9 մարդ, ևս 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելուց հետո է մահացել։










