Սոչիում արտակարգ նախազգուշացում է հայտարարվել շոգի պատճառով

00:45 • 08.06.20

Սոչիում արտակարգ իրավիճակի նախազգուշացում է տրվել շոգի պատճառով. նախալեռնային գոտում 37 աստիճան տաքություն է սպասվում՝ ըստ Ցելսիուսի:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի վարչակազմին:

Սոչիում կորոնավիրուսի համավարակի պայմանների բարելավման ֆոնին շաբաթ բացվել են ամառային սրճարանները, ափամերձ հանգստավայրերը և այգիները: Մեկնարկել է նաև շատրվանների գործարկման ժամանակահատվածը, որը համընկել է քաղաքում տիրող շոգերի հետ:

«Արտակարգ նախազգուշացում: Առաջիկա ժամերին Սոչիի նախալեռնային գոտում ուժեղ շոգ է ակնկալվում: Օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի + 37 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԻՆ շրջանային վարչության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում 4-րդ կարգի բարձր հրդեհավտանգ իրավիճակ է դիտվում: