Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսից

15:54 • 09.06.20

Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, բացի այդ ունեցել է նաև այլ հիվանդություններ։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից,ունեցել է նաև ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,֊ ասաց Նիկողոսյանը։