Նախորդ հանդիպումներին Ձեր վարքը շատ ավելի դրական էր խոսում Ձեր բարեկրթության առումով. Համազասպ Դանիելյանը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարին
Նախորդ հանդիպումներին Ձեր վարքը շատ ավելի դրական էր խոսում Ձեր բարեկրթության առումով: Այս մասին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ-ում պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրեց ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը:
Պատգամավորը նշեց, որ Սահմանարդական դատարանում 2017թ. դիմումներին արձագանքում էին միջինը 12 օրվա ընթացքում, 2019 թվականին այդ թիվը դարձել 18 օր, իսկ դիմումների թիվը չի ավելացել: «Կարո՞ղ եք բացատրել, թե որն է պատճառը, արդյո՞ք դա կապված է աշխատակազմի ղեկավարի գրագիտության և կարողության հետ»,-ասաց նա:
Սհմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմ ստացվող դիմումներին պատասխանի՝ թե՛ ժամկետները, թե՛ բովանդակությունը կարող են կապված լինել բոլոր աշխատողների, այդ թվում՝ աշխատկազմի ղեկավարի պրոֆեսինոալիզմի, գրագիտության հանագմանքի հետ: «Մենք դիմումներին պատասխանում ենք առավելագույնը երկու օրվա ընթացքում»,-ասաց նա:
Համազասպ Դաինելյանը ևս մեկ հարց բարձրացրեց և նշեց. «Շատ ուրախ եմ, որ Դուք՝ որպես վարչական պաշտոնյա, ունեք ազատ ժամանակ այդ թվում՝ նաև աշխատանքային ժամին Ձեր ազատ տեսակետները ներկայացնելու, բայց հաշվի առեք, որ այս դեպքում Սահամանդրական դատարանի աշխատակազմում սխալ է պլանավորվում հանրային միջոցներով աշխատուժ ներգրավելը և նրանց պահելու համար գումարներ ծախսելը»:
Ի պատասխան՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ բոլոր դեպքերում, երբ հանրային կարծիք է հայտարարել, հայտարարել է աշխատանքային ժամից դուրս և ոչ հարնային միջոցներով:










