Արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
2020 թվականի հունիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ գետից առգրավել են 3 հատ ձկնորսական կախովի ցանց։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել տեսչական մարմինը։
Նաև արձանագրվել է Մարմարիկ գետի վտակից էլեկտրական հոսանքով ապօրինի ձկնորսության դեպք։
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ՝ Ս․Ռ-ի և Վ․Թ․-ի մոտից առգրավվել է ակումուլյատորային մարտկոց, էլեկտրական հոսանքի փոխակերպիչ, 2 հատ ձկնորսական ցանց էլեկտրահաղորդալարերով և 13 հատ որսված «արևելյան տառեխիկ» (ճապալ) տեսակի ձուկ:
Նյութերն ու իրեղեն ապացույցները կուղարկվեն ՀՀ դատախազություն։










