Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցնող օրերին չեն հանդիպել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ 2 օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
«Մամուլում շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսայանին, ապա այդ հանդիպումը չէր լինի գաղտնի, դրա մասին ինչպես հարկն է կծանուցվեր և կտեղեկացնեինք մեր հանրությանը»,- ասաց Մանե Գևորգյանը։










