Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա գտնվում է Նաիրի ԲԿ-ում․ փաստաբան

20:45 • 09.06.20

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է. նա տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Այս լուրը Tert.am-ին հաստատեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Կտրուկ իջել է սրտի զարկերակը, նա տեղափոխվել է Նաիրի ԲԿ, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասաց փաստաբան Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 15-ի դատարանի՝ որոշմամբ ազատ արձակվեց կալանքից:

Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: