Հյուսիսային պողոտայում ոստիկանները ուժ են կիրառել քաղաքացու նկատմամբ․ «Հրապարակ»
Հյուսիսային պողոտայում ոստիկանները ուժ են կիրառել քաղաքացու նկատմամբ:
Ոստիկանների մասնակցությամբ տեսանյութը հրապարակել է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար:
Վերոնշյալին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,-գրել էր նա:










