Գիտնականները վերգետնյա թափանցող ռադարների օգնությամբ հռոմեական քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ)

16:16 • 09.06.20

Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են Հռոմից հյուսիս ընկած հնագույն քաղաքի ուրվագծերը, և դա անելու համար նրանց հարկավոր է եղել ռադար և քվադրոցիկլ, գրում է South China Morning Post-ը։

Տիբեր գետի հովտում հայտնաբերվել է Ֆալերիի Նովի քաղաքի ուրվագիծը։ Հաղորդվում է, որ քաղաքի հայտնաբերման համար գիտնականները հնագիտական պեղումներ չեն իրականացրել։ Փոխարենը Քեմբրիջի համալսարանի և Բելգիայի Գենտի համալսարանի հետազոտողներն օգտագործել են վերգետնյա թափանցող ռադարներ և արբանյակային նավիգացիա՝ երբեմնի կորած քաղաքի 3D պատկերները ստեղծելու համար:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Antiquity ամսագրում, լույս են սփռել հռոմեական ճարտարապետության և քաղաքային դիզայնի այն կողմերի վրա, որոնց մասին համեմատաբար քիչ բան է հայտնի:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Մարտին Միլետտի խոսքով՝ սա նաև առաջին դեպքն է, երբ թափանցող գեոռադարի տեխնոլոգիան օգտագործվել է մի ամբողջ քաղաքի քարտեզագրման համար:

Հետազոտողների կողմից ստացված 3D պատկերները ցույց են տալիս մի շարք տաճարներ, պետական կառավարման շենքեր և բաղնիքային համալիր, ինչպես նաև սյունազարդ անցուղի, որը համարվում է հանրային հուշարձան:

 

Ground-Penetrating Radar Reveals Entire Ancient Roman CityBuried Roman city revealed with ground penetrating radarGround-penetrating radar reveals buried Roman city in remarkable ...The porticus duplex and public monument to the east of Falerii Novi's north gate, near Rome. Photo: AFP

 

Գիտնականները վերգետնյա թափանցող ռադարների օգնությամբ հռոմեական քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ)