Իրանի քաղաքացուն մահվան են դատապարտել գեներալ Սոլեյմանիի մասին ԿՀՎ-ին ու «Մոսադ»-ին տեղեկություն տրամադրելու համար

12:53 • 09.06.20

Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել քաղաքացուն, որին կասկածում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ համագործակցության և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, գրում է tass.ru-ն։

«Մահմուդ Մուսավի Մաջդը կապված էր ԿՀՎ-ի և «Մոսադի» հետ և գումարի դիմաց զբաղվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ լրտեսությամբ»,- ասել է նա։

Իսմայիլին հավելել է, որ «այդ մարդը թշնամիներին է փոխանցել Սոլեյմանիի գտնվելու վայրը»։

Դատական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «Մաջդը դատապարտվել է մահապատժի և շուտով դատավճիռն ի կատար կածվի»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: