Վթարային ջրանջատում Արարատի մարզում․ հունիսի 10-ին 9 ժամով կդադարեցվի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը

10:49 • 09.06.20

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: