Եվրոպական Անդորրա փոքր պետությունում ամռան սկզբին ձյուն է տեղացել (տեսանյութեր)

15:38 • 09.06.20

Եվրոպական Անդորրայի փողոցներն ու տներն ամռան սկզբին ձնով են պատվել․ ականատեսները տեղումների լուսանկարներով ու տեսանյութերով կիսվել են համացանցում, գրում է mignews.com կայքը։

Անդորրան Պիրենեյան թերակղզու արևելյան հատվածում է տեղակայված։ Կլիման այստեղ Միջերկրական ծովին մոտ գտնվելու շնորհիվ բավականին մեղմ է։ Երկիրը բոլոր կողմերից շրջապատված է Պիրենեյան լեռնաշղթայով, ինչն էլ երկիրը պաշտպանում է հյուսիսային սառը քամիներից։

Սովորաբար ամռանը ցերեկվա ընթացքում այստեղ +22 աստիճան տաքություն է, իսկ գիշերն այն մոտ +10 աստիճանի է հասնում։ 

Տեսանյութերն` այստեղ: