Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվն անցել է 701 հազարը, մահացել է ավելի քան 37 հազար մարդ

06:59 • 09.06.20

Բրազիլիայում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի թիվը 1 օրում աժել է 15 645-ով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ 1 օրում գրանցվել է մահվան 679 դեպք:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Բրազիլիայի առողջապահության նախարարության կայքում վարակման վիճակագրության նոր ֆորմատը հասանելիություն չի տալիս ավելի վաղ ներկայացված ցուցանիշներին:

Նախօրեին հայտնաբարվել էր վարակման 685 427 դեպքի մասին, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը Բրազիլիայում 701 081 է, համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 37 991 մարդ: