Եգիպտոսում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը անցել է 35 հազարը
Եգիպտոսում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 35 հազարը, միայն երկուշաբթի գրանցվել է վարակման գրեթե 1.4 հազար դեպք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղոմ տալով երկրի առողջապահության նախարարաությանը:
«Գրանցվել է կորոնավիրուսի թեստի 1365 նոր դրական արդյունք, նրանք հայտնաբերվել են ավելի վաղ հիվանդացածների հետ կոնտակտավորներին հետևելու գործընթացի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
1 օրում վիրուսի հետևանքով մահացել է 34 մարդ: Եգիպտոսում կորոնավիրուսով ամենաշատ վարակվածներն ունեցող նահանգները հյուսիսում են՝ Կահիրեում, Գիզայում, Կայուբիայում:










