Բաղրամյան 26 հասցեի վարչական շենքի գրասենյակային տարածքներն ամբողջությամբ զբաղեցված են. Էմիլ Տարասյան
ԱԺ-ում ընթանում է Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Օրակարգում Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին հարցն է, և զեկուցողն է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց, թե որքանով է այս պահին զբաղեցված Բաղրամյան 26-ում գտնվող շենքը: «Ինձ հետաքրքրում է, թե նախագահի աշխատակազմի զբաղցրած շենքը՝ Բաղրամյան 26 հասցեի, այս պահի դրությամբ որքանով է զբաղված»,-հարցրեց նա:
Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ վարչական շենքի գրասենյակային տարածքներն ամբողջությամբ զբաղեցված են: «Բացի նախագահի աշխատակազմից, այդ վարչական շենքում նաև համահայկական հիմնադրամն է իր ամբողջ աշխատակազմով»,-ասաց նա:










