Չեխիայում հայտնել են, որ կառավարական մարմիններից տեղեկության արտահոսքը ԶԼՄ-ներ խնդիր է, որը անհրաժեշտ է կարգավորել
Չեխիայում կառավարական մարմինների գաղտնի տեղեկությունների արտահոսքը ԶԼՄ խնդիր է, որը պետք է լուծել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Միլոշա Զեմանա Իրժի Օչաչեկը՝ տեղի ZET ռադիոկայանին տված զրույցում:
«Մեզ մոտ տարբեր պետական տեղերից ԶԼՄ տեղեկատվության արտահոսքի խնդիր կա»,- ընդգծել է նա,- «Այդ խնդիրն անհրաժեշտ է կարգավորել»:
Մեկնաբանելով երկու ռուսաստանցի դիվանագետների՝ Չեխիայից վերադարձը Պրահայի Respekt շաբաթաթերթում ապրիլի վերջին կատարված կեղծ տեղեկության հրապարակումից հետո, Օչաչեկը հայտնել է, որ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունների լուսաբանումն անհնար է դարձրել «գործի հանգիստ քննությունը»: «Եվ մենք չէինք հայտնվի իրավիճակում, որում այժմ ենք գտնվում»,- ասել էր նա:
«Ուզում եմ ընդգծել, որ պարոն Նախագահը (Չեխիայի) մանրամասնորեն տեղեկացված է այս իրավիճակից: Թվում է, թե կայացված որոշումը (դիվանագետների վերադարձի մասին) միակ հնարավորն էր»,- հայտնել է Օվչաչեկը:










