Գերմանիայում անհայտ անձինք առևանգել են 400 000 պաշտպանիչ դիմակով բեռնված ֆուրգոնը

17:35 • 09.06.20

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում անհայտ անձինք առևանգել են 400 000 պաշտպանիչ դիմակով բեռնված ֆուրգոնը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հայլբրոն քաղաքի ոստիկանության մամուլի հաղորդագրությանը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ֆուրգոնի 34-ամյա վարորդը երկուշաբթի կեսօրին 400 000 դիմակներով բեռնված ֆուրգոնը կանգնեցրել է արագ սննդի ռեստորանի առջև: Նա սրճարանում շուրջ 10 րոպե է անցկացրել, բայց երբ վերադարձել է կայանած վայր, ֆուրգոնն անհետացած է եղել:

Նույն օրն ավելի ուշ ֆուրգոնը գտնվել է, սակայն դիմակներն այնտեղ չեն եղել: Հետաքննությունը շարունակվում է: