«Հույն զինվորները կկտրեն թուրքերի ճանապարհը». Հունաստանի ԶՈՒ ԳՇ պետ
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ «հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»` մեկնաբանելով Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում` մասնավորապես Կիպրոսի ջրերում կատարվող հորատման աշխատանքները: Այս մասին գրում է haber7.com կայքը:
«Հույն զինվորները կկտրեն թուրքերի ճանապարհը»,-ասել է Ֆլորոսը:
Հույն բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել թուրքական մամուլում, haber7-ն այս հայտարարությունը որակել է որպես «սադրանք» Թուրքիայի նկատմամբ և հույներին «անխելք» է անվանել:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:










