Գագիկ Ծառուկյանը՝ որպես վկա, Քննչական կոմիտեում չի հարցաքննվել. պատգամավորները ՔԿ սուբյեկտներ չեն. ՔԿ նախագահ
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակով Քննչական կոմիտեում չի հարցաքննվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Մուլտի Գրուպ» կոնցեռնին առնչվող գործից ինչ մանրամասներ կան, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակով հարցաքննվել է:
«Մեզ մոտ Հյուսիս-հարավ ճանապարհի 2-րդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոմս» ՍՊԸ-ի աշխատակիցնեին: Այդ դրվագով միայն ունենք 5 մեղադրյալ ներգրավված, որոնց վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորելու կապակցությամբ, սակայն դատարանը գրավ կիրառեց: Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այդտեղ չունի»,-ասաց նա:
Հարցին՝ ՔԿ-ում Գագիկ Ծառուկյանին մասին որևէ քննություն չի՞ իրականացվում, Գրիգորյանն արձագանքեց, թե պատգամավորները ՔԿ սուբյեկտները չեն, նրանց առնչվող գործերը քննվում են ՀՔԾ-ում, և չկա նման գործ:










