«Մի դրամի ուժը». Իդրամը մեկնարկել է իր ԿՍՊ նոր ծրագիրը
«Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով Իդրամը հայտարարում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության՝ «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Կատարե՛ք ձեր առօրյա վճարումներն «Իդրամ» համակարգով և դարձե՛ք ընկերության սոցիալական պատասխանատվության՝ «Մի դրամի ուժը» ծրագրի մասնակից:
«Ամեն ինչ սկսվում է մի դրամից»․ Մեկ վճարում Ձեր կողմից, մեկ դրամ՝ Իդրամի։
«Իդրամ» ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշում է՝ այսուհետև անկախ վճարման եղանակից՝ լինի «Իդրամ» հավելվածով, կայքով թե տերմինալով, Իդրամն իր ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 դրամ։
«Ցանկացած անձ, որը Իդրամ համակարգով կկատարի վճարում, կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավելի ծախսելու։ Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին և լուծել մեր առջև ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ»,- ասել է «Իդրամ» ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը։
«Մի դրամի ուժը» արդեն տարածվել է համացանցում, տարբեր գործունություն ծավալող անհատներ իրենց էջում գրում են՝ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»:
«Միանալով այս նախաձեռնությանը՝ մենք կարող ենք ապահովել շատ երիտասարդների կրթություն ստանալու իրավունքը: Յուրաքանչյուր վճարող, իր բարի կամքով, ակամայից դառնում է այս բարեգործության մի մասը: Այդ մի դրամի ուժը զորեղ է և գործուն. ժամանակակից աշխարհում կրթությունից մեծ ուժ չկա»,-ասել է Նազենի Հովհաննիսյանը։
Մինչև օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցահասակ երեխաների հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:
«Մի դրամի ուժը» ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, բնապահպանություն, միջավայրի պահպանություն, հանրային անվտանգություն։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշեց, որ ընտրված տարածքները իրապես խոցելի շրջաններ են։ «Շատ կարևոր է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ապահովում է երեխաների կրթության շարունակականությունը և հավասար իրավունքները:
«Մի դրամի ուժը» ծրագրում մի դրամի դերը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել դրա ուժը, երբ մենք միավորվում ենք և մեր «մի դրամներն» ուղղում երկիրը և շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին։
«Մի դրամների» հասույթին օնլայն կարելի է հետևել նախագծի կայքում, նաև Իդրամ հավելվածում և idram.am կայքում։
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










