Ոտքից գլուխ ճերմակ հագած Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ լինելու մասին խոսակցություններից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել (լուսանկարներ)

10:43 • 09.06.20

 

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ծանր հիվանդ և նույնիսկ մահամերձ լինելու մասին շրջանառվող լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել: Նա մասնակցել է Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստին:

Ինչպես նկատում է Daily Mail-ը, հյուսիսկորեացի առաջնորդն իր ավանդական  «գորշ ու միապաղաղ» համազգեստն այս անգամ փոխարինել է ամառային տարբերակով և ոտքից գլուխ ճերմակ հագած ներկայացել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Կիմ Չեն Ընը շաբաթներ շարունակ անհետացել էր պետական լրատվամիջոցներից, ինչը նրա որպիսության մասին անհանգստության լուրջ հիմքեր էր տվել:

Հարավկորեական և ամերիկյան մի շարք պարբերականներ գրել էին, որ Կիմ Չեն Ընը լուրջ վիրահատության է ենթարկվել և գտնվում է մահամերձ վիճակում: Սակայն դատելով նոր հրապարակված կադրերից՝ հյուսիսկորեացի առաջնորդը ողջ-առողջ է:

Kim did not mention the North's increased criticism of South Korea or of the North Korean defectors who call it homeThe two-day politburo meeting comes at a time of economic uncertainty amid the global COVID-19 pandemic that is putting additional pressure on the North's economy, already battered by international sanctions aimed at stopping its nuclear programNorth Korean leader Kim Jong Un takes part in the 13th Political Bureau meeting of the 7th Central Committee of the Workers' Party of Korea on June 7