Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է․ քաղաքապետի խոսնակ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով, քաղաքապետը վարակակրի հետ շփում է ունեցել քաղաքապետարանում։
« Հայկ Մարությանի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, նրա ինքնազգացողությունը լավ է, որևէ սիմպտոմ չունի։ Նախորդ շաբաթ է թեստ հանձնել, բայց նախքան այդ վարակակրի հետ շփումը եւ պատասխանը բացասական է եղել»,– ասաց խոսնակը։
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետն աշխատում է հեռավար, և մեկուսացել է շաբաթվա սկզբին։










