Տարօրինակ է, որ քաղաքական մեծամասնությունը բովանդակային քննարկման մեջ չի ուզում մտնել, գնում են շանտաժի լեզվով խոսելու. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

11:50 • 09.06.20

Նախորդ լիագումար նիստի ժամանակ ես հայտարարությամբ էի հանդես եկել, որ երբ գործերը վատանում են, վարակի հետ կապված երկու սցենար կա, կամ կառավարության բոլոր անդամները գերազանց կատարում են իրենց ֆունկցիաները և ընդհանուր սցենարն է սխալ, կամ էլ իրենց վարչարարությունը լավ չեն կատարում, երրորոդ տարբերակ չկա. Tert. am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա կարծիքով`էլի կլինեն ազատումներ:

Դիտարկմանը, որ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխել, որից հետո Գ. Ծառուկյանին թիրախավորեցին հիշեցրեցին, որ խոշոր սեփականատեր չէ, այլ օլիգարխ է, Միքայել Մելքումյանը պատասխանեց. Գագիկ Ծառուկյանի ներկայացրած մտքերը ժամանակին ընթացքում է հասունացել:

«Մարտի սկզբին Ծառուկյանը մեզ ասում էր, հիմա մեղավորներ փնտրելու ժամանակ չէ, կհաղթահարենք այս իրավիճակը, նոր կխոսենք, բայց քանի որ տեսանք, որ վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս վիճակը աղետալի է այդ մարդը չէր կարող դիտորդի կարգավիճակով նայել: Պատկերացրեք, մեր ամբոջ ժողովուրդը նստած է մեծ մեքենայի մեջ և պարզվում է ակերը լավ չեն աշխատում, ճանապարհն էլ շատ որակյալ չէ՝ փոսեր կան, և այդ մեքենայի մեջի մարդիկ ասում են հարմար տեղ կանգնացրու արգելակները կարգի գցենք և շարժվենք առաջ: Բայց ասում են՝ ի՞նչ իրավունք ունեք ասեք, որ խնդիր կա, ուրեմն դանակով մեջքից խփում եք: Տարօրինակ է, որ քաղաքական մեծամասնությունը բովանդակային քննարկման մեջ չի ուզում մտնել, որպեսզի պրոբլեմները ի հայտ չգան, իրանք գնում են շանտաժի լեզվով խոսելու»:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսնակն ուղիղ արձագանքել էր, որ քրեական գործեր կան: Ի՞նչ քրեական գործեր կարող են լինել, բացի հյուսիս- հարավից և Աբովյանի քաղաքապետի հետ կապված գործից:

«Գ. Ծառուկյանը նշել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հիմա քննարկում ենք այսօրվա վիճակը, շրջանցել բովանդակային քննարկումը նշանակում է չուզենալ պրոբլեմը լուծել: Եթե ներդրումներն երկու անգամ կրճատվում են, աշխատատեղ չի ստեղծվում, ռեալ հեղափոխութուն չկա»:

Tert.am-ը հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ո՞րևէ կոնկրետ գործընթաց կձեռնարկի ղեկավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու համար:

«Ասել ենք, որ մեր քաղաքական թիմը և ղեկավարը հանդիպումներ են ունենում տարբեր քաղսքական ուժերի և հասարակական կառույցների հետ, որոնք ողջամիտ կարծիքներ և առաջարկներ են անում: Բայց այն, ինչ ասել Ծառուկյանը հստակ ասել է, դրանից բխող ինչ քայլեր կանենք, մեր քաղաքական թիմը պետք է քննարկի և գա ճիշտ նպատակակետի»:

Հարցին, արդյո՞ք Արթուր Վանեցյանի հետ հանդիպել է, պատասխանեց՝ ես տեղյակ չեմ: