ՆԱՍԱ-ն ծրագրում է դեպի տիեզերք 2 թռիչք իրականացնել հունիսի 26-ին և հուլիսի 1-ին

04:48 • 09.06.20

Ամերիկացի տիեզերագնացներ Քրիստոֆեր Քեսսիդին և Ռոբերտ Բենքենը առաջիկայում ծրագրում են Միջազգային տիեզերակայանից 2 անգամ դուրս գալ բաց տիեզերք՝ հունիսի վերջին և հուլիսի սկզբին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով ՆԱՍԱ-ի ներկայացուցչին:

Նշվում է, որ 2020-ին՝ ավելի վաղ, արդեն ամերիկյան ծրագրով իրականացված 3 թռիչք է եղել:

«Քեսսիդիի և Բենքենի առաջին 2 թռիքչքները, որոնք նախատեսված են վերալիցքավորվող մարտկոցների փոխարինման համար, նշանակված են հունիսի 26-ին և հուլիսի 1-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտկոցներն ամբողջությամբ փոխարինելու համար անհրաժեշտ կլինի դեպի տիեզերք 4 թռիչք իրականացնել:

ՆԱՍԱ-ն ծրագրում է դեպի տիեզերք 2 թռիչք իրականացնել հունիսի 26-ին և հուլիսի 1-ին