Քաթարում հունիսի 15-ից աստիճանաբար կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

04:10 • 09.06.20

Հունիսի 15-ին Քաթարը կսկսի աստիճանաբար հանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակման միջոցները, սակայն երկիրը բնականոն կյանքի կանցնի ոչ շուտ, քան աշնանը: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ճգնաժամի կառավարման հարցով Բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Լյուլյու ալ Հաթըրը:

«Քաթարում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների աստիճանական հանումը ներառում է 4 փուլ. առաջինը կսկսվի հունիսի 15-ից, երբ կթույլատրվի բացել առանձին մզկիթներ և մասնավոր կլինիկաների 40 տոկոսը, երկրորդը՝ հուլիսի 1-ից, երրորդը՝ օգոստոսի 1-ից և վերջին էտապի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ից»,- ասել է ալ Հաթըրը:

Իր խոսքով՝ օգոստոսի 1-ից կթույլատրվի բացել 54 մզկիթ՝ ուրբաթօրյա աղոթքներն անելու համար, կթույլատրվեն դեպի Քաթար ցածր ռիսկայնությամբ թռիչքները առաջնային ուղևորների համար, ինչպես նաև կբացվեն ավտոդպրոցները: Բացի դա, հաղորդվում է, որ արտասահմանից վերադարձած անձիք ստիպված կլինեն 2 շաբաթ մեկուսացվել: Այս փուլում մասնավոր բուժկենտրոների 80 տոկոսն արդեն կկարողանա աշխատել: