Ասում էիք՝ ՀՀ-ում կորոնավիրուսից ամենաապահով տեղը ՔԿՀ-ներն են, կարո՞ղ է տեղափոխվեք այնտեղ, Ձեզ համար միգուցե ավելի ապահով լինի. Նարեկ Մանթաշյանը՝ Ռուստամ Բադասյանին և Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ու «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը այսօր երևանյան սրճարաններից մեկում մոտեցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:
Մոտենալով պաշտոնյաներին Կորյուն Գրիգորյանն ասել է, որ նրանք պաշտոնյանների առողջության համար ավելի շատ են անհանգստանում, սակայն Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ խիստ կասկածում է:
Նարեկ Մանթաշյանը հիշեցրել է, Բադասյանի այն խոսքը, թե քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաապահով տեղն է և հորդորել պաշտոնյաններին ևս գնալ այնտեղ:
«Դուք ասում էիք, որ ՀՀ-ում կորոնավիրուսից ամենաապահով տեղը քրեակատարողական հիմնարկներեն են, ուզում ենք հասկանալ՝ կարո՞ղ է տեղափոխվեք քրեակատարողական հիմնարկ, Ձեզ համար միգուցե ավելի ապահով լինի»,- ասել է Մանթաշյանը:
Տիգրան Ավինյանն արձագանքել է, թե այդ դեպքում Վանեցյանի հանձնարարմամբ հարսանիք չէիք անի և Մանթաշյանին առաջարկել է գնալ: Բադասյանն էլ ավելացրել է, թե վարձատրություններն էլ եկամտային հարկով չէին անցկացվի:
«Մեր վարձատրություններն ինչքան, որ Ձեր կնոջ ՍՊԸ-ներով անցնում են, այդքան էլ մերն են անցնում: Ցտեսություն, Ձեր հայրիկին էլ՝ որպես նախկին կոռուպցիոներ, կբարևեք»,- ասել է Մանթաշյանը
Մանրամասները՝ տեսանյութում:










