Մեր խմբակցությունում չորս պատգամավոր չունի առանձնացված սենյակ, և դա լուրջ անհարմարություններ է առաջացնում. Արմեն Եղիազարյան
Մեր խմբակցությունում չորս պատգամավոր չունի առանձնացված սենյակ, և դա լուրջ անհարմարություններ է առաջացնում: Այս մասին Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիսստին, երբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին հարցը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նա հարցրեց, թե ադրյոք այդ խնդիրը կլուծվի այս տարի, և իրենք կունենան իրենց օրենքով հասանելիք առանձնասենյակները: «Աշխատասենյակները տրամադրելիս դուք ասել էիք, որ այդ խնդիրը կլուծվի, անցել է արդեն 1,5 տարի»,-ասաց պատգամավորը:
Տիգրան Գալստյանը պատասխանեց, որ ունեն շենքային պայմաններ այնքանով, որքանով ունեն: «Աշխատեսանեյկային պայմանների փոփոխություն մեր ունեցած պայմաններով չենք կարող իրականացնել: Մենք աշխատում ենք նոր մասնաշենքի նախագծման աշխատանքների շուրջ, որը 1-2 տարվա խնդիր չէ, բայց արդյունքում կկարողանանք ավելացնել սենյակներ»,-ասաց նա:
Արմեն Եղիազարյանի դիտարկմամբ՝ պետք է ելնեն այն տեսակետից, որ ոչ թե պատգամավորները պետք է հարմարվեն աշխատակազմին և շենքային պայմաններին, այլ աշխատակազմը հարմարվի պատգամավորներին: «Այստեց գտնում եմ, որ աշխատակազմն ունի անելիք»,-ասաց նա: Տիգրան Գալստյանն արձագանքեց, որ չի ցանկանում պատասխանատվությունը հանել իր վրայից, սակայն կրկնեց, որ այդ խնդիրը առանձին շենքային պայմանների ձևավորման խնդիր է:
Նա նշեց, որ բոլոր ֆրակցիաներին հատկացվել է պատգամավորների թվաքանակին համապատասխան սենյակներ, «Լուսավոր Հայաստանում» ձևափոխում եղել է: Տարոն Սիմոնյանը պարզաբանեց, որ սենյակներ կան, որոնք մեկը մյուսի միջով է անցնում, որը առանձնասենյակ չէ և որոշում կար, որ փակվեր և առանձնասենյակ լիներ:
Տիգրան Գալստյանն ասաց, որ մեկ-երկու նման սենյակ կա և քննարկել են Էդմոն Մարուքյանի հետ առանձին դուռ բացելու հնարավորության մասին, բայց դրանք հիմնական պատեր են և կվնասեն շենքին և համաձայնության են եկել, որ պատգամավորներն օգտվեն մեկը մյուսի միջով անցնող սենյակների հնարավորությունից։
Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ աշխատեսենյակ ու առանձնասենյակ չուեննալը տարբեր բաներ են:
Ի դեպ նշենք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավարը չէր ներկայացել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով:










