Արհեստական ինտելեկտը, հնարավոր է, կարողանա մարդու ձայնից պարզել՝ վարակվա՞ծ է նա Covid-19-ով, թե՞ ոչ

04:26 • 10.06.20

Արհեստական ինտելեկտը, հնարավոր է, կարողանա մարդու ձայնից պարզել՝ վարակվա՞ծ է նա Covid-19-ով, թե՞ ոչ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, իսրայելցի գիտնականները աշխարհի տարբեր ծայրերից թե՛ առողջ, թե՛ հիվանդ մարդկանց ձայներ են հավաքագրում: Նրանք վստահ են, որ հնարավոր է ձայների բավարար պաշար ունենալու դեպքում արհեստական ինտելեկտի միջոցով այնպիսի հեռախոսային հավելված ստեղծել, որը նոր կորոնավիրուսը կկարողանա հայտնաբերել ձայնում փոփոխություններ նկատելու միջոցով:

«Խոսակցական համակարգը բաղկացած է թոքերից, ձայնալարերից, կոկորդից, լեզվից և շուրթերից: Եթե սրանից որեւէ մեկը դեֆորմացվում է, դա հնարավոր կլինի պարզել ելակետային ձայնի փոփոխություններն արձանագրելու միջոցով», - մանրամասնել է գիտական խմբի անդամներից մեկը:

Արհեստական ինտելեկտը, հնարավոր է, կարողանա մարդու ձայնից պարզել՝ վարակվա՞ծ է նա Covid-19-ով, թե՞ ոչ