Մեղրաձորի հանքում մահացած 3 անձիք ազգականներ են եղել, 6 հոսպիտալացվածները դուրս են գրվել. նոր մանրասմասներ հանքախորշում տեղի ունեցած միջադեպից

11:52 • 10.06.20

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ գիշերն արտակարգ դեպք է տեղի է ունեցել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում: Հանքախորշում հայտնաբերվել է 3 քաղաքացու դի: 

Մահացածները Մեղրաձոր համայնքի բնակիչներ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռիմա Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ վեց հոգի էլ թունավորումով հոսպիտալացվել է «Հրազդան» ԲԿ:

«Նրանք բոլորը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մահացածներին, Ռիմա Մանուկյանը նշեց. «Մահացածները ազգականներ են, երկուսը հորեղբոր տղաներ են, մեկն էլ հորեղբոր թոռն է եղել»: