Արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով. վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:00 • 11.06.20

 

Հայաստանում այսօրվա տվյալներով արձանագրվել է 566 նոր դեպք, և ուզում եմ միասին  վերլուծենք և փորձենք արձանագրել, թե ինչ է նշանակում այդ թիվը: Այդ մասին այսօր  պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Դա արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները ՀՀ-ում, ինչ վարքագիծ ենք դրսևորել: Մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված հակահաճարակային կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման»,-ասաց նա:

Ըստ նրա` այս թվերը ցույց են տալիս, որ մենք 7-14 օր առաջ չենք պահպանել այդ կանոնները, բայց այսօր այս վարքագծերին համապատասխան գծագրում, կազմակերպում և որոշում ենք, թե 7-14 օր հետո Հայաստանում վարակի քանի դեպք կարձանագրվի:

Նրա տեղեկացմամբ`վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ: «Որոշման կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և մենք կքննարկենք մեր արածի-չարածի և անելիքների մանրամասները»: