Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը եւ իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով. News.am

21:05 • 11.06.20

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կնոջ ու երեխաների հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մնացականյանը։

Նա նշեց, որ թեստավորվել է, եւ պատասխանը դրական է եղել։

«Փառք Աստծո, համեմատ ավելի լավ են կինս ու երեխաներս։ Հիմա պայքարում ենք թոքաբորբի դեմ։ Թույլ եմ, չեմ կարող խոսել»,- ասաց Մնացականյանը։