Մեզ համար շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները, դա հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին․ Սուրեն Պապիկյան
Այսօր մեզ համար շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողություններ, հարսանիքներ, նաև թաղումներ ու սգո արարողություններ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ում խոսքով՝ հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով:
Պապիկյանի դիտարկմամբ՝ սա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին:
«Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու:
Բայց ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարևորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որևէ մեկի քմահաճույքը չէ»,-ասաց Պապիկյանը:










