Գիտնականները կանխատեսել են, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանում

23:53 • 11.06.20

Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կարող է ավարտվել հուլիսին, Մոսկվայում՝ հուլիսի վերջին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է Մենդելեևի անվան Քիմիատեխնոլոգիական համալսարանի՝ մաթեմատիկական մոդելավորման հիման վրա պատրաստված զեկույցից:

«Մաթեմատիկական մոդելը համաճարակի ավարտը Ռուսաստանում կանխատեսում է հուլիսի վերջին, վարակման դեպքերի թիվը հուլիսի վերջին կկազմի մոտ 524 000 մարդ»,- ասվում է զեկույցում:

Միևնույն ժամանակ գիտնականները չեն բացառում նոր ալիքների հավանականությունը:

Գիտնականների կարծիքով՝ Ռուսաստանում համաճարակի տարածումը չի ավարտվել, շրջաններում դեռևս օջախներ են մնացել, և ռուսական քաղաքների միջև սահմանների բացմամբ հնարավոր է համաճարակի ուժեղացում տեղի ունենա:

ՌԴ-ում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 502 436 մարդ, հիվանդությունից մահացել՝ 6532-ը:

Գիտնականները կանխատեսել են, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանում