Սիրիայի նախագահ Ասադը պաշտոնանկ է արել երկրի վարչապետին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հունիսի 10-ին պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Իմադ Խամիսին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սիրիայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Նախագահ Ասադը հրաման է տվել, որի համաձայն երկրի կառավարության ղեկավար Իմադ Մուհամմադ Խամիսն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահի որոշման պատճառը դեռևս անհայտ է:
Խամիսը Սիրիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունիսից, մինչ այդ էլ ղեկավարել է Սիրիայի էլեկտրաէներգետիկայի նախարարությունը:










