Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7.5 միլիոնը, հիվանդությունից մահացածներինը՝ 420 հազարը
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7 519 785 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները հունիսի 11-ի դրությամբ:
Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր գրանցած առաջին երեք երկրներն են Միացյալ Նահանգները, որտեղ այդ ցուցանիշը գերազանցել է 2 միլիոնը, Բրազիլիան, որտեղ ավելի քան 775 հազար մարդ է վարակվել, Ռուսաստանը, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը:
Մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել նաև Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում: Այս երկրներում վարակման ցուցանիշը գերազանցել է 280 հազարը:
Ողջ աշխարհում ապաքինվել է վարակվածների կեսից փոքր-ինչ ավելին՝ 3 816 736 մարդ: Հիվանդությունից մահացել է 420 570 մարդ:
Մահացության ցուցանիշով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է, որտեղ ավելի քան 115 հազար հիվանդ է մահացել: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան:










