Ջիվան Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ:
Համլետ Սլավայի Ապրեսյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:










