Գիտնականները պնդում են, որ տիեզերքի ընդարձակման արագությունն անընդհատ աճում է

06:30 • 12.06.20

Հեռավոր չորս գալակտիկաներում բնական միկրոալիքային լազերների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տիեզերքն այժմ շատ ավելի մեծ արագությամբ է ընդարձակվում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է arXiv-ը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ հայտնի գալակտիկներն ամեն դեպքում ավելի մոտ կամ ավելի հեռու են գտնվում՝ համեմատած դասական աստղագիտության առաջ քաշած վարկանծների: Մենք մինչև գալակտիկաներն ընկած հեռավորությունները չափել ենք լրիվ այլ կերպ և եկել այն եզրահանգմանը, որ խնդիրը տեսությունների կանխատեսումների մեջ է», - նկատել է աստագետներից մեկը:

20-րդ դարավերջին աստղագետներն առաջին կարգի գերնոր աստղերն ուսումնասիրելու արդյունքում պնդում էին, որ տիեզերքը ոչ միայն անընդհատ ընդարձակվում է, այլ նաև ընդարձակման արագությունն է մշտապես աճում: Տիեզերքի անընդհատ ընդլայնման պատճառը ֆիզիկոսները համարում են «մութ էներգիա» կոչվող հանելուկային սուբստանցիան, որի ծագումը դեռեւս անհայտ է մնում:

 

 

Գիտնականները պնդում են, որ տիեզերքի ընդարձակման արագությունն անընդհատ աճում է