Մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է. այդ մասին մեկ տարի առաջ քաղծառայողի գրասենյակը հրապարակում իրականացրել է․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Զբաղվածության միջոցով աղքատությունը հաղթահարելու մեր ծրագրերը շատ կարևոր են, որովհետև դա ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականին մի քանի որոշում են ընդունել, առաջինը սեզոնային զբաղվածությունը և այդպես 20 աշխատանքով կարող են զբաղվել այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստում և այդ պատճառով չեն զրկվի ընտանեկան նպաստից։ Նախարարը տեղեկացրեց նաև, 2020-ի ապրիլի մեկից մեկնարկել է պայմանով նպաստի ծրագիրը, ինչը նշանակում է, որ քաղաքացին ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու համար դիմելիս, համակարգում ընդգրկվեու համար աշխատանք փնտրելով զբաղվի՝ զբաղվածության գրասենյակների աջակցությամբ, որոնք 2 հարմար աշխատանք առաջարկելու դեպքում, եթե քաղաքացին հրաժարվում է աշխատանքից, ապա ընտանեկան նպաստում ընդգրկվելու հնարավորությունը նվազում է։ Ինչ վերաբերում է մեկուսացվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցին, նախարարն ասաց․
«Անաշխատունակության նպաստի մասին է խոսքը, այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված բնականաբար որևէ խնդիր չունենք, քննարկել ենք, համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք, որ քննարկենք նորից, որպեսզի ֆինանսական գնահատականը հասկանանք»։
Նախարարի խոսքով, վերջին շրջանում նորից սկսել են քննարկումները՝ ուղղված սոցիալական և տնտեսական ծրագրերին, և, ելնելով իրավիճակից, կքննարկվեն անաշխատավարձ մնացած մարդկանց աջակցելու հնարավորությունները։
«Ավելացել է շահառուների թիվը, որոնք կարող էին օգտվել աջակցությունից․ խոսքը տուժած ոլորտի մասին է։ Ինչ վերաբերում է Վանաձորի «Գլորիա» արտադրամասին և այդ ոլորտին, ապա ծրագրերը տարբեր են, և իրենք կարող էին օգտվել տնտեսական ծրագրերից, այսինքն գործատուն կարող էր վարկավորման ծրագրից օգտվել՝ տրամադրելու համար քաղաքացիների աշխատավարձը»,- ասաց նախարարը։
Դիտարկմանը, որ մամուլը բազմիցս անդրադառնում է այն հանգամանքին, որ իր ազգականները աշխատանքի են տեղավորվում նախարարությունում, վերջերս գրվեց նաև, նախարարի տատիկի քրոջ թոռան մասին, տեղեկություն կա նաև, որ քրոջ ամուսինը աշխատակազմի ղեկավարն է, Բաթոյանը հերքեց։
Իմ ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում, այն տեղեկությունը, որ իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է, դա հերքվել է։ Այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականութանը։ Ինչ վերաբերում է որ մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է, այդ մասին մեկ տարի առաջ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է իրականացրել, այսինքն նա համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի անձնագրին, դրա մասին տեղեկություններ եղել են և ինքն իմ ազգականը չի»,- ասաց Բաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյությում










