ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»․ քննարկվել է մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցը

14:15 • 12.06.20

Հունիսի 12-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը։

Այցելուները ծանոթացել են ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվել են ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը: